Մատչելիության հղումներ

Գախարիա. «Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը օկուպացիան է»


2019 թվականին Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը շարունակում էր մնալ Ռուսաստանի կողմից երկրի մի շարք շրջանների զավթումը:

Այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Մինչև օրս Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է, և դա շատ կարևոր մի սահմանափակում է մեզ համար: Այդ իրողությունը 20 տոկոսով սահմանափակում է մեր մարդկային կապիտալի և ընդհանրապես երկրի զարգացումը: Մեր դեմ ձեռնարկված այդ քայլերի պատասխանը, սակայն, 70 տոկոսանոց այն աջակցությունն է, որ Վրաստանի բնակչության շրջանում վայելում է եվրատլանտյան ինտեգրման գաղափարը», - հայտարարել է Գախարիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG