Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարն անընդունելի է համարում ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում


Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 30-ը դեկտեմբերի, 2019թ.
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 30-ը դեկտեմբերի, 2019թ.

«Միացյալ Նահանգների գործողությունները Սիրիայում անընդունելի են», - այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիները հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում, նրանք իրենց շահերի պաշտպանության պատրվակն օգտագործելով արյան մեջ խեղդում են Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին: Ամերիկացիների վերջին գործողություններն Իրաքում անընդունելի են: Չնայած ամերիկյան կողմի այդ քայլերին, Իրանն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում Սիրիայում և Իրաքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասել է Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG