Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ԱՄՆ-ի օգնությամբ ահաբեկչություն է կանխել


Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ, Օսակա, Ճապոնիա

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին ահաբեկչությունը կանխելու համար:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն է հայտնել կարևոր տեղեկատվության համար, որը թույլ է տվել կանխել խոշոր ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է երկու ռուսաստանցիների, ովքեր մտադիր էին «ամանորյա տոնական օրերին խոշոր ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային հավաքների վայրերում»:

Այդ նախապատրաստվող գործողության մասին տեղեկությունն ամերիկացիները ռուսներին փոխանցել են հատուկ ծառայությունների խողովակով:

Ըստ ТАСС-ի, Ռուսաստանի իրավապահներն առգրավել են նյութեր, որոնք վկայում են ահաբեկչություն ծրագրելու ձերբակալվածների մտադրության մասին: Հարուցվել է քրեական գործ:

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում նշել են, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ պայքարն ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG