Եմենում անջատականների հսկողության տակ գնտվող ալ-Դհալեա ավանում նորակոչիկների զորահանդեսի մասնակիցների վրա արձակված հրթիռի պայթյունից զոհվել է առնվազն 5 մարդ:
Անջատականների «Դիմադրության ուժեր» ստորաբաժանումն այդ ավանի ֆուտբոլի դաշտում էր կազմակերպել նորակոչիկների զորահանդեսը:
Անջատականների խոսնակ Մագեդ ալ-Շոեբին Associated Press գործակալության թղթակցի հետ զրույցում պնդել է, որ հրթիռը նորակոչիկների վրա հութի ապստամբներն են արձակել: Հութիները դեռ չեն արձագանքել այդ պնդմանը:
«Անվտանգության ուժերը» Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ գործող Եմենի կառավարության բանակի դաշնակիցներն են և միացյալ ջանքերով պայքար են մղում շիա հութիների դեմ, որոնց աջակցում է Իրանը:
Եմենում տարիներ շարունակվող քաղաքացիական պատերամի ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ: