Մատչելիության հղումներ

Մերկելը, Մակրոնը և Պուտինը՝ 2020-ի առաջատար գործիչներ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, Ելիսեյան պալատ, Փարիզ, 9 դեկտեմբերի, 2019թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, Ելիսեյան պալատ, Փարիզ, 9 դեկտեմբերի, 2019թ.

Welt am Sonntag (Աշխարհը կիրակի օրը) գերմանական պարբերականի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ գերմանացիների մեծամասնությունը ենթադրում է, որ 2020 թվականին համաշխարհային խնդիրների լուծման գործում առավել մեծ դերակատարություն կունենան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Հարցվածների 22 տոկոսը նշել է Մերկելի անունը, 20 տոկոսը՝ Պուտինի և 19 տոկոսը՝ Մակրոնի:

Հարցվածների ընդամենը 16 տոկոսն է ենթադրում, որ վճռորոշ դերը վերապահվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Եվս 12 տոկոսի կարծիքով՝ այդ դերը կարող է ստանձնել Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Հարցվածների 29 տոկոսի համոզմամբ՝ աշխարհի լիդերներից և ոչ մեկն ի զորու չէ լուծել արդիական հրատապ խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG