Մատչելիության հղումներ

Հրաժեշտ Գալինա Վոլչեկին


Հրաժեշտի արարողությունը, «Սովրեմեննիկ» թատրոնի սրահը, Մոսկվա, 29 դեկտեմբերի, 2019թ.
Հրաժեշտի արարողությունը, «Սովրեմեննիկ» թատրոնի սրահը, Մոսկվա, 29 դեկտեմբերի, 2019թ.

Այսօր Մոսկվայում «Սովրեմեննիկ» թատրոնի սրահում հանրությունը ծափողջույններով հրաժեշտ է տվել այդ թատրոնի բազմամյա գեղարվեստական ղեկավար, անվանի դերասանուհի, ռեժիսոր և դասախոս Գալինա Վոլչեկին:

Սգո արարողությանը մասնակցել են Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երգիծական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Գարմաշը և անվանի այլ արվեստագետներ:

Գալինա Վոլչեկը վախճանվել է դեկտեմբերի 26-ին 86 տարեկանում: «Սովրեմեննիկում» տեղի ունեցած հրաժեշտի արարողությունից հետո արվեստագետին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը՝ ռեժիսոր Մարկ Զախարովի շիրիմի մոտ:

Այդ գերեզմանոցում են ամփոփված նաև անվանի դերասաններ Օլեգ Տաբակովի և Լեոնիդ Բրոնևոյի աճյունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG