Մատչելիության հղումներ

Տրիպոլիում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվում


Լիբիայի բանակի զինվորը զննում է գեներալ Հաֆթարի ուժերի խոցված մեքենան, արխիվ:
Լիբիայի բանակի զինվորը զննում է գեներալ Հաֆթարի ուժերի խոցված մեքենան, արխիվ:

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անվտանգության ուժերը պարեկություն են իրականացնում: Երկրում ծայրահեղ լարված իրավիճակ է:

Միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը պայքարում է ըմբոստ գեներալ Խալիֆա Հաֆթարի ստորաբաժանումների դեմ: Հաֆթարին սատարում են Ռուսաստանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանը:

Հաֆթարի առաջնորդած «Լիբիայի ազգային բանակն» այս տարվա ապրիլից փորձում է գրավել Տրիպոլին:

Հինգշաբթի օրը Զավրիա նահանգում ռմբահարվել է դեղատան շենքը, զոհվել է երկու մարդ: Լիբիայի կառավարությունը պնդում է, որ հարվածը Հաֆթարի օդուժն է հասցրել: Հաֆթարի բանակն ունի Արաբական Միացյալ Էմիրությունից ստացած անօդաչու թռչող սարքեր:

Հաֆթարի ստորաբաժանումները չեն կարողանում մտնել Տրիպոլի, սակայն ռուսաստանցի և սուդանցի զինյալների օգնությամբ շրջապատել են Լիբիայի մայրաքաղաքը և որոշ արվարձաններ են գրավել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG