Մատչելիության հղումներ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի աշխատակիցներին են առևանգել


Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դրոշը, արխիվ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դրոշը, արխիվ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվուի շրջանում առևանգել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի երեք աշխատակիցների: Նրանցից մեկը Սենեգալից է, երկուսը՝ Կոնգոյից:

Ենթադրվում է, որ առևանգումն իրականացրել են «Մաի-Մաի» անվամբ խմբավորման զինյալները:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության բանակը և ոստիկանությունը որոնում են առևանգված մարդկանց:

Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելությունն իր բոլոր ծառայողներին կարգադրել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և վերադառնալ հենակետեր:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով են զինյալներն առևանգել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի երեք ծառայողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG