Շվեդիայի հավաքականի երբեմնի գերաստղ Զլատան Իբրահիմովիչը մինչև այս մրցաշրջանի ավարտ կխաղա իտալական բարձրագույն լիգայում՝ Serie A-ում հանդես եկող իր նախկին ակումբ AC Milan:
38-ամյա Իբրահիմովիչը վերադառնում է թիմ, որի կազմում 2010-11 թվականների մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն և 85 խաղում 56 գոլ է խփել:
Իբրահիմովիչն այս տարի ավարտել է կարիերան Los Angeles Galaxy ակումբում, որի կազմում 52 գոլ է խփել:
Մինչ այդ նա խաղացել է Ajax, Juventus, Inter Milan, Barcelona, Paris St Germain և Manchester United ակումբներում և 5 երկրների բարձրագույն լիգաներում բազմաթիվ մրցանակներ է վաստակել: