Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը «Նաֆտոգազ»-ին խոշոր հատուցում է վճարել


Naftogaz ուկրաինական ընկերության գրասենյակը, Կիև, 2-ը դեկտեմբերի, 2019թ.
Naftogaz ուկրաինական ընկերության գրասենյակը, Կիև, 2-ը դեկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմ» ընկերությունը «Նաֆտոգազ» ուկրաինական ընկերությանը վճարել է 2 միլիարդ 900 միլիոն դոլար՝ որպես հատուցում:

Այդ գումարն ուկրաինական կողմին վճարելու պարտադրանքը միջազգային տնտեսական վեճեր կարգավորող Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտն է սահմանել:

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցրել են Արևմտյան Եվրոպա Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրումը և արձանագրություն են կնքել:

Այն ուժի մեջ կմտնի գալիք տարվա հունվարի 1-ին և կգործի 5 տարի: Ուկրաինան Եվրոպա ռուսական գազ փոխադրելու առանցքային ուղին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG