Մատչելիության հղումներ

Մահաբեր ահաբեկչական պայթյուն Սոմալիում


Ականված բեռնատարի պայթյուն Մոգադիշուում, Սոմալի, 28-ը դեկտեմբերի, 2019թ.
Ականված բեռնատարի պայթյուն Մոգադիշուում, Սոմալի, 28-ը դեկտեմբերի, 2019թ.

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում այսօր ականված բեռնատար է պայթեցվել:

Ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է առնվազն 90 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա: Մոգադիշուի քաղաքապետ Օմար Մուհամուդն ասել է, որ մոտ հարյուր բնակիչներ՝ մեծավ մասամբ ուսանողներ, վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոցներ:

Այս պահին որևէ կառույց պատասխանատվություն չի ստանձնել բեռնատարը պայթեցնելու համար:

Վերլուծաբանների փոխանցմամբ, այդ տարածաշրջանում նմանօրիկան ահաբեկչական գործողություններ է իրականացնում «Ալ-Ղայդայի» հետ առնչություն ունեցող «Ալ Շաբաբ» կազմակերպությունը:

Անցած տարիների ընթացքում Սոմալիի անվտանգության ուժերը կարողացել են «Ալ Շաբաբի» զինյալներին դուրս մղել մայրաքաղաք Մոգադիշուից, սակայն խմբավորումը շարունակում է թիրախավորել մարդաշատ վայրերը, այդ թվում՝ հյուրանոցները և ուսումնական հաստատությունները:

1991 թվականից ի վեր Սոմալիում արյունալի քաղաքացիական պատերազմ է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG