Մատչելիության հղումներ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ծովային զորավարժություններ են անցկացնում


Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Ղոլամռեզա Թահանին, արխիվ
Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Ղոլամռեզա Թահանին, արխիվ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ծովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում:

Դրանք տեղի են ունենում Միացյալ Նահանգների հետ Իրանի լարված հարաբերությունների ենթատեքստում:

«Այս զորավարժությունների ուղերձը խաղաղության, բարեկամության և համագործակցության ու միասնության ճանապարհով հարատև անվտանգության ապահովումն է: Զորավարժությունները հաստատում են, որ Իրանը հնարավոր չէ մեկուսացնել», - երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Ղոլամռեզա Թահանին:

Ռուսաստանն այդ զորավարժություններն անվանել է «համագործակցության աննախադեպ օրինակ»:

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Վու Չժիանն ասել է, որ «զորավարժությունները կնպաստեն երեք երկրների ծովային ուժերի համագործակցության խթանմանը»:

Դեկտեմբերի 27-ից 30-ն անցկացվող զորավարժությունները տեղի են ունենում Հնդկական օվկիանոսում և Օմանի նեղուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG