Մատչելիության հղումներ

Ալավերդիի նորաբաց կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են անում


Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի աշխատակիցները, արխիվ

Ալավերդի քաղաքի նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցները դուրս են եկել գործադուլի։ Այս պահին նրանք փակել են ֆաբրիկայի մուտքի դուռը և թույլ չեն տալիս դուրս գալ սեփականատեր Կարեն Դասոյանին՝ քանի չի վճարել իրենց աշխատավարձը։

1,5 ամիս առաջ բացված կարի արտադրամասի բոլոր աշխատակցները ոչ մի դրամ չեն ստացել և նշում են, որ սեփականատերը չի կատարել նախկինում տված խոստումները և առանց ուշացումների չի վճարել միջինը 80 հազար դրամ կազմող աշխատավարձը։

Կարեն Դասոյանը, որը օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ բարեխիղճ գործատու կլինի և նորմալ աշխատավարձ կվճար իր աշխատողներին, դեռևս հրաժարվում է պատասխանել մեր հարցերին։

Մանրամասները՝ մի քիչ ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG