Մատչելիության հղումներ

Զորամասից հափշտակվել է մոտ 11 հազար լիտր ավիավառելիք, հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ


ՀՀ ԶՈՒ ռազմական ուղղաթիռ, արխիվ
ՀՀ ԶՈՒ ռազմական ուղղաթիռ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ուրիշի գույքի վատնման եղանակով, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նույն զորամասի պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու և թռիչքների համար նախատեսված ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով, հիշյալ ժամանակահատվածում հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 5 միլիոն 288 հազար 944 ՀՀ դրամին համարժեք 10 հազար 838 լիտր ավիավառելիք», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի այսօր տարածած հաղորդագրությունում։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG