Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայում կրոնական համայնքների մասին նոր օրենքը բողոքի ալիք է բարձրացրել


Չեռնոգորիա - Բողոքի ցույցը մայրաքաղաք Պոդգորիցայում, 26-ը դեկտեմբերի, 2019թ.

Անցած գիշեր Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) խորհրդարանի ընդունած կրոնական համայնքների մասին օրենքը, որը վտանգի տակ է դնում սերբական ուղղափառ եկեղեցու ունեցվածքը, երկրում բողոքի ալիք է բարձրացրել:

«Կրոնական ազատությունների մասին» օրինագծով նախատեսվում է պետությանը վերադարձնել կրոնական համայնքների հողերը, եթե դրանք սեփականություն չեն հանդիսացել մինչև 1918 թվականի դեկտեմբերի 1-ը: Այդ օրը Չեռնոգորիան, դրանից մեկ շաբաթ առաջ միավորվելով Սերբիայի հետ, մտել է սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորության կազմ:

Սերբական ուղղափառ եկեղեցին համարում է, որ օրենքն ուղղված է իր դեմ: Կրոնական այդ համայնքը մտավախություն ունի, որ իրենից կխլեն Չեռնոգորիայում գտնվող եկեղեցիներն ու մատուռները: Կառավարությունը հերքում է այդ պնդումները:

Օրենքի քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ցույցերով, խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ շենքի ներսում կիրառվել է արցունքաբեր գազ: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների՝ այդ թվում շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր պատգամավորների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG