Մատչելիության հղումներ

Վրաստանում կալանք է դրվել երեք ընդդիմադիր հեռուստաընկերությունների հաշիվների վրա


Վրաստանի ֆինանսների նախարարությունը կալանք է դրել «Կավկասիա», «Պիրվելի» և «Ռուսթավի-2» ընդիմադիր հեռուստաընկերությունների բանկային հաշիվների վրա:

Այս երեք հեռուստաընկերություններն ավելի հաճախ են քննադատում երկրի կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, քան այլ լրատվամիջոցներ:

Ֆինանսների նախարարությունը նման կոշտ որոշումը բացատրում է հեռուստաընկերությունների ընթացիկ պարտքերով և դրանց մարման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ: Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է:

Լրագրողները տեղի ունեցածը գրաքննություն են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG