Մատչելիության հղումներ

Իրանում ՄիԳ-29 օդանավ է կործանվել


ՄիԳ-29 օդանավ, արխիվ
ՄիԳ-29 օդանավ, արխիվ

Երեկ Իրանում կործանվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ՄիԳ-29 տեսակի ռուսական արտադրության ռազմական օդանավը:

Աղետը տեղի է ունեցել առավոտյան Արդաբիլ նահանգում: Օդաչուն գնդապետ Մոհամադռեզա Ռահմանին է: Նրան հայտնաբերելու գործողությունը շարունակվում է:

Որոնողական աշխատանքին մասնակցում են ուղղաթիռներ և փրկարարների խմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG