Մատչելիության հղումներ

Ոստիկանները խուզարկել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակը


Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի անվանի ընդդիմադիր, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնիին ուժով դուրս են հանել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակից:

Որոշ ժամանակ անց Նավալնին Թվիթերում հայտնել է, որ ինքը ձերբակալված չէ: Առայժմ հայտնի չէ, թե ինչու են իրավապահները խուզարկել գրասենյակը:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բերման է ենթարկվել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ծրագրերի մենեջեր Ռուսլան Շավեդինովը: Նրան շտապ կարգով զորակոչել են բանակ և ուղարկել են զինծառայության Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շրջան:

Շավեդինովը ծառայելու է Մոսկվայից 5 հազար 600 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովայա Զեմլյայում տեղակայված զորամասերից մեկում:

XS
SM
MD
LG