Մատչելիության հղումներ

Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, առնվազն 7 մարդ զոհվել է


Վանա լիճը և Աղթամար կղզին, արխիվ

Թուրքիայում՝ Վանա լճում միգրանտներին փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 7 մարդ: 64 մարդ փրկվել է:

Ենթադրվում է, որ Վանա լիճը հատելու փորձ կատարող միգրանտները Թուրքիայի տարածք են մտել Իրանից, և նրանց մեծ մասն Աֆղանստանից, Պակիստանից ու Բանգլադեշից են:

Բիթլիս նահանգի վարչակազմի փոխանցմամբ՝ աղետը վերապրած միգրանտներին փոխադրել են հիվանդանոցներ:

«Մենք մոտ էինք ափին, բայց նավը խորտակվեց, ավելի քան 100 մարդ կար, նրանց անձնագրերն արդեն ընթեռնելի չեն», - ասել է Զիա անունով աֆղանստանցի միգրանտը:

Նավը խորտակվել է, երբ մոտենում էր Բիթլիս նահանգի Ադիլչևազ ավանին:

Թուրք ոստիկանները հետաքննություն են սկսել, իրավապահները փորձում են պարզել միգրանտների ինքնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG