Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահում է բացահայտել. գործում ներգրավված է ՀՀ նախկին ոստիկանապետի դուստրը


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բացահայտման մասին։

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թվականների ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով անձի, նվիրատվությամբ, ավագանու որոշման հիման վրա վերջինիս օտարել են համայնքի սեփականությունը հանդիսացող և ՓԲ ընկերություններից մեկի կողմից զբաղեցված 833.2 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, ապա ուղղակի վաճառքով, մեկ այլ որոշմամբ, նույն ավագանու անդամին օտարել են նշված ընկերության կողմից զբաղեցված 299 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը: Այնուհետև, համայնքի ղեկավարի ցուցումով, նշված վարչական տարածքն ու հողատարածքը նվիրաբերել են նրա կողմից մատնանշված անձանց` վերջինիս որդուն և ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

«Այսպիսով, մի շարք անձանց գործունեության հետևանքով խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն պահպանվել համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի և հողատարածքների օտարումը կարգավորող իրավանորմերի պահանջները, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքն ու հողատարածքը ոչ իրավաչափ կերպով օտարվել է` առաջացնելով ծանր հետևանքներ», - նշված է հաղորդագրությունում։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG