Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը հղեց Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձը


Վատիկան - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում Պատարագի ժամանակ, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Թող Քրիստոսի Ծնունդը բարություն բերի բոլորին ու լուսավորի այս աշխարհի խավարը, այսօր հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձում:

Սուրբ Պետրոսի տաճարից դիմելով Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդներին՝ Պապը աղոթք է հղել առ Աստված՝ հակամարտությունների, կարիքի ու աղետների մեջ հայտնված մարդկանց համար:

Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին ուղղված ուղերձում սրբազան քահանայապետը հիշատակել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ուկրաինայում ու Լատինական Ամերիկայում շարունակվող հակամարտությունները, ինչպես նաև խոսել կրոնական հետապնդումների զոհերի և փախստականների մասին:

Ժամեր առաջ՝ Ճրագալույցի պատարագին էլ Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր՝ Աստված սիրում է բոլոր մարդկանց, անգամ՝ վատագույններին, նրա սերն անվարձահատույց է ու անվերապահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG