Մատչելիության հղումներ

«Կենտրոն» ՀԸ աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ


«Կենտրոն» հեռուստաընկերության լոգոն

«Կենտրոն» հեռուստաընկերության տեսանկարահանող թիմի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք նաև, որ մեկ տասնյակ լրագրողական կազմակերություններ իրենց վրդովմունքն են հայտնել «լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ»։ Նրանք իրավապահ մարմիններից պահանջում են միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG