Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն Վայքի համայնքապետարանում 80 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել


Հայաստանի պետական վերահսկողական ծառայության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի պետական վերահսկողական ծառայության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը Վայքի համայնքապետարանում ուսումնասիրության արդյունքում արձանագրել է 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։

Ինչպես փոխանցում են ծառայության մամուլի բաժնից, 2016-2019թթ. համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր, բացի այդ նույն ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:

Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար, ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր: Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են երկրից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր և այլն:

Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG