Մատչելիության հղումներ

Թուրքիան 17 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Վրաստանի ՊՆ-ին


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին, Անկարա, 24-ը դեկտեմբերի, 2019թ.
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին, Անկարա, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Թուրքիան 100 միլիոն թուրքական լիրայի՝ մոտ 17 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ բանակի բարեփոխումների համար: Այս մասին համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների՝ Թուրքիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Փաստաթուղթը նախատեսում է նաև, որ առաջիկա տարիներին երկու երկրները կխորացնեն կապերը ռազմական ու ֆինանսական համագործակցության ոլորտներում:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Անկարա էր մեկնել երեկ: Թուրք պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նա շնորհակալություն է հայտնել Թուքրիային Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիային աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG