Մատչելիության հղումներ

Հասմիկ Ջալալյանը և Ելենա Առաքելյանը նշանակվել են Շիրակի ու Լոռու մարզերի դատարանների դատավորներ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Հասմիկ Ջալալյանին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Ելենա Առաքելյանին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Համապատասխան առաջարկությունները ներկայացրել էր Բարձրագույն դատական խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG