Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար: Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է մակագրվել դեկտեմբերի 23-ին: Հայցը կքննի դատավոր Արշակ Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը:

Սամսոնյանը նոյեմբերի 24-ին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր խորհրդարանի խոսնակի՝ երևանյան ռեստորաններից մեկում 290 հազար դրամ հաշիվ փակելուն, գրել էր, թե մինչև իշխանափոխությունը Միրզոյանը նման բան իրեն չէր կարող թույլ տալ՝ նրա հասցեին մի քանի արտահայտություններ անելով:

«Այ, երբ սա կհասկանաք էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև էդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա», - մասնավորապես գրել էր Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG