Մատչելիության հղումներ

Առնվազն 8 զոհ՝ Սիրայի հյուսիս-արևմտյան շրջաններում ռուսական օդուժի հարձակման հետևանքով


Առնվազն ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ մանկահասակ երեխա Սիրիայի հյուսիս-արևմտյան բնակելի շրջանների վրա ռուսական օդուժի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված սիրիական դիտարանը:

Անցած օրերին Սիրիայի կառավարական բանակը ռուսական ռազմական օդանավերի ուղեկցությամբ լայնածավալ հարձակում է նախաձեռնել սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքում՝ Իդլիբում: Այդ հարձակումների հետևանքով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված լքել են իրենց տները:

Սիրիական զինուժը այժմ գտնվում է Մաարեթ ալ-Նուման քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա: Այդ բնակավայրը իր հերթին գտնվում է մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը իրար միացնող մայրուղու կողքին: Այդ ավտոճանապարհը զինված խմբավորումները փակ են պահում 2012 թվականից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG