Մատչելիության հղումներ

Փաշինյան. 2019-ի պետբյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով՝ 185 միլիոն դոլարով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը: Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ», - հավելել է նա:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, Նիկոլ Փաշինյանը կասկած չի հայտնել, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG