Մատչելիության հղումներ

Վատիկանը ցանկանում է Ազգային օլիմպիական կոմիտե ստեղծել


Վատիկան - Հռոմի Պապը ողջունում է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին, արխիվ
Վատիկան - Հռոմի Պապը ողջունում է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին, արխիվ

Վատիկանը մտադիր է սեփական Ազգային օլիմպիական կոմիտեն ստեղծել: Դա հնարավոր է այն դեպքում, եթե պետությունն ունի առնվազն հինգ մարզաձևեր, որոնք միջազգային ֆեդերացիաները մասնագիտական են ճանաչում:

Իրենց մտադրության մասին հայտարարել է Վատիկանի սպորտի նախարար Մելչոր Սանչես դե Տոկան: «Մենք չենք ուզում պայքարել մեդալների համար, մեր Օլիմպիական կոմիտեն կարող է նախ և առաջ խորհրդանշական լինել: Դա, սակայն, ցույց կտա, որ օլիմպիական արժեքները կարող են կիսել նաև քրիստոնյաները», - ասել է նախարարը:

Մելչոր Սանչես դե Տոկան իրատեսական է համարել Վատիկանի մասնակցությունը ազգերի շքերթին 2024 թվականին Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG