Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 26-28-ը տեղումներ են սպասվում


Հայաստանի լեռնային ճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի լեռնային ճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևանում դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG