Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը գրել է, որ նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:
«Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր: Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը», - գրել է Արմեն Աշոտյանը: