Մատչելիության հղումներ

Գախարիա. «Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները»


«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները», - այսօր Թբիլիսիում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրացական կառավարության ղեկավարի խոսքով, Թբիլիսիում բարձր են գնահատում «Թուրքիայի կողմից` Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած հետևողական աջակցությունը»:

Մևլութ Չավուշօղլուն Թբիլիսի է ժամանել Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG