Մատչելիության հղումներ

Պեսկով. «Լուբյանկայում տեղի ունեցածը խելագարության հետևանք էր»


Կրեմլը հարկ չի համարում մեկնաբանել նախորդ շաբաթավերջին Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Անվտանգության դաշնության ծառայության կենտրոնակայանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպը «ողբերգական պատահար էր և խելագարության հետևանք»:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից էր զոհվել, ևս 4-ը վիրավորվել էին:

XS
SM
MD
LG