Մատչելիության հղումներ

Սաուդյան դատարանը 5 մարդու մահապատժի է դատապարտել Հաշոգիի սպանության համար


Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին

Սաուդյան Արաբիայի դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ երկրի դատարանը 5 հոգու մահապատժի է դատապարտել լրագրող Ջամալ Հաշոգիի` 2018-ի աշնանը Ստամբուլում տեղի ունեցած սպանության համար:

Մեղադրյալներից ևս երեքը, ըստ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի, դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման: Թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր զինակից և խորհրդական Սաուդ ալ Քահթանին, որին կասկածում էին Հաշոգիի (Խաշոգիի) սպանության գլխավոր կազմակերպիչը հանդիսանալու մեջ, ազատ է արձակվել:

«Հետաքննությունը պարզել է, որ Քահթանին սպանության հետ որևէ առնչություն չունի», - հայտարարել է դատախազը:

XS
SM
MD
LG