Մատչելիության հղումներ

Թուրքական արտադրության առաջին սուզանավը շահագործման է հանձնվել


Սուզանավ Թուրքիայում, արխիվ
Սուզանավ Թուրքիայում, արխիվ

Թուրքիան նախօրեին շահագործման է հանձնել սեփական արտադրության առաջին սուզանավը: «Փիրի Ռեիս» կոչվող սուզանավի մարտական հերթապահության մեկնարկի առթիվ Կոջաելի քաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով, Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը երկրի ռազմածովային ուժերին ամեն տարի մեկական սուզանավ է մատակարարելու:

«2027 թվականին թուրքական արտադրության սուզանավերի թիվը հասնելու է վեցի», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG