Մատչելիության հղումներ

Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն գործող նախագահն ու նախկին վարչապետը


Խորվաթիայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը ելույթ է ունենում Զագրեբում իր նախընտրական շտաբում, 22-ը դեկտեմբերի, 2019թ.
Խորվաթիայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը ելույթ է ունենում Զագրեբում իր նախընտրական շտաբում, 22-ը դեկտեմբերի, 2019թ.

Կիրակի օրը Խորվաթիայում անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ արձանագրել առաջին իսկ փուլում: Հունվարի 5-ին կայանալիք երկրորդ փուլում միմյանց դեմ են մրցելու գործող նախագահ, աջ ուժերի աջակցությունը վայելող Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Զորան Միլանովիչը: Գործող նախագահի օգտին քվեարկել է խորվաթ ընտրողների մոտ 26, իսկ ընդդիմության թեկնածուի օգտին՝ շուրջ 30 տոկոսը:

Խորվաթ սոցիալ-դեմոկրատների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր կլինի հաջողության հասնել նախևառաջ քվեարկողների մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու դեպքում:

«Առաջիկա երկու շաբաթներին ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Խորվաթիայի շահերը գնահատող ցանկացած քաղաքացի գնա տեղամաս և մասնակցի քվեարկությանը», - հայտարարում էր Միլանովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG