Մատչելիության հղումներ

Մակրոնը խոստանում է հրաժարվել նախագահական կենսաթոշակից


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հրաժարվել իր հետագա նախագահական կենսաթոշակից՝ հօգուտ առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումներով նախատեսվող համընդհանուր համակարգի: Այս մասին երեկ հաղորդել է Ելիսեյան պալատը:

Մինչդեռ, կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը Ֆրանսիայում շարունակվում է արդեն մոտ երեք շաբաթ:

Նախկին նախագահների համար հատուկ կենսաթոշակային արտոնությունները երաշխավորվում են 1955 թվականի օրենքով, նախագահական կենսաթոշակը հավասար է գործող պետական խորհրդականի աշխատավարձին և ներկայումս տարեկան 75 հազար եվրո է կազմում:

Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկիզբ են առել դեկտեմբերի 5-ին՝ նախագահի կողմից փոփոխությունների առաջարկումից հետո, որոնք թոշակի անցնելու հավասար պայմաններ են ապահովում բոլոր ֆրանսիացիների համար՝ չեղարկելով մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները:

XS
SM
MD
LG