Մատչելիության հղումներ

Լավրով. Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա՝ երկխոսելու պատրաստակամություն հայտնելով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

ԱՄՆ նախագահ Թրամփը նամակ է ուղարկել Մոսկվա ու պնդել՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը ռուս-ամերիկյան տարաձայնությունները հարթելու շուրջ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Թրամփը կարճ նամակ է ուղարկել, որտեղ արձագանքել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրում ներառված զինատեսակների տեղակայումը սառեցնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Թրամփը գրել է, որ նրանք պատրաստ են ուղիներ գտնել մեր հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու համար»:

Թե կոնկրետ երբ է ուղարկվել նամակը, Լավրովը չի հստակեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG