Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում խորհրդարան են ընտրում


Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են, Տաշքենդ, 22-ը դեկտեմբերի, 2019թ.
Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են, Տաշքենդ, 22-ը դեկտեմբերի, 2019թ.

Ուզբեկստանում խորհրդարան են ընտրում, սրանք առաջին ընտրություններն են երկրում նախագահ Շավքաթ Միրզոևի օրոք, ով իշխանության է եկել 3 տարի առաջ:

2016-ին ստանձնելով պաշտոնը իր նախորդից՝ շուրջ 3 տասնամյակ երկիրն առաջնորդած Քարիմովից հետո Միրզոևը խոստացել էր բարեփոխումներ ու առավել լայն ազատություն: Փորձագետները, սակայն, փաստում են, որ երկրի մոտ 20 միլիոն ընտրողները լայն ընտրություն չունեն. քվեարկությանը մասնակցում են 5 կուսակցություններ, որոնք մինչ այդ էլ ներկայացված են եղել անկախությամբ աչքի չընկնող խորհրդարանում:

Ինքը՝ նախագահը, հորդորել է օրենսդիրներին առավել մեծ դեր ստանձնել երկրի քաղաքական կյանքում: Այս ընտրություններն անցնում են «Նոր Ուզբեկստան, նոր ընտրություններ» կարգախոսի տակ: Ակնկալվում է, որ դրանց նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր ուշ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG