Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում բացվեց Լևոն Հայրապետյանի կիսանդրին


Լուսանկարը՝ Արցախի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի գրասենյակի

Այսօր Ստեփանակերտում կայացել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լևոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործին՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ, ասված է Արցախի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայում՝ կալանավայրում:

Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: 2016-ի ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG