Մատչելիության հղումներ

Զինկոմիսարիատի շենքում փլուզումից տուժածներից 3-ը վերակենդանացման բաժնից տեղափոխվել են հիվանդասենյակ


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ

Զինվորական կոմիսարիատի շենքում երեկ տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից երեքը, որոնք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։ «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց «Արմենա» ՀԲԿ-ի ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը: «Հիվանդները դրական տեղաշարժով տեղափոխվել են պալատներ։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն», - նշեց նա:

Երեկ ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող թիվ 1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել էր, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 30 քմ), ինչի հետևանքով կան տուժածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG