Մատչելիության հղումներ

Նախօրեին հարձակման ենթարկված Ցոտնե Գամսախուդիան «կրիտիկական վիճակում է»


Զվիադ Գամսախուրդիայի որդի Ցոտնե Գամսախուրդիան, արխիվ
Զվիադ Գամսախուրդիայի որդի Ցոտնե Գամսախուրդիան, արխիվ

Թբիլիսիից ստացված հաղորդագրության համաձայն, Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան կրիտիկական վիճակում է:

43-ամյա Ցոտնեն նախօրեին հարձակման ենթարկվել և բազմաթիվ մարմնական վնասվածքներով փոխադրվել է հիվանդանոց:

«Գլխի և կրծքավանդակի շրջանում երկու վիրահատությունները բնականոն են անցել, բայց չնայած դրան՝ հիվանդը ծանրագույն վիճակում է», - ասել է բժիշկ Նիկոլոզ Կվաչաձեն, հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվեն նոր վիրահատություններ:

Իրավապահները հարուցել են քրեական գործ միտումնավոր սպանության փորձի հոդվածով: Հարձակման դրդապատճառների և այն կատարած անձանց մասին տեղեկություններ դեռ չկան:

2009 թվականին Ցոտնե Գամսախուրդիան դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: 2012 թվականին նախագահ Միխեիլ Սակաշվիլին նրան ներում է շնորհել:

Զվիադ Գամսախուրդիան Վրաստանը ղեկավարել է 1991-92 թվականներին և 1993-ի դեկտեմբերի 31-ին սպանվել է Սամեգրելոյի շրջանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, որի ստույգ հանգամանքները տակավին հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG