Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցրել են գազի տարանցումը


Գերմանիա - Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Օլեքսի Օրժելը ասուլիսի ժամանակ, Բեռլին, 19 դեկտեմբերի, 2019թ.
Գերմանիա - Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Օլեքսի Օրժելը ասուլիսի ժամանակ, Բեռլին, 19 դեկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանը և Ուկրաինան սկզբունքորեն համաձայնեցրել են գազի տարանցման նոր պայմանագիրը: Այդ մասին երեկ երեկոյան Բեռլինում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սևցովիչը:

Ասուլիսին մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օրժելը:

Բանակցություններում միջնորդի դերում հանդես է եկել Եվրամիությունը ներկայացնող Գերմանիան:

Մարոս Սևցովիչի փոխանցմամբ՝ նոր պայմանագրի դրույթների շուրջ վերջնական քննարկումներն այսօր կշարունակվեն:

Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 31-ին:

Ռուսաստանն ապահովում է Եվրամիության սպառած բնական գազի մոտ 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG