Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անկախական ղեկավարը 18 ամսով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից


Կիմ Թորա, արխիվ
Կիմ Թորա, արխիվ

Կատալոնիայի Գերագույն դատարանն այսօր ինքնավարության կառավարության ղեկավար, Իսպանիայից անջատման և անկախ պետականության ստեղծման կողմնակից Քիմ Թորային մեղավոր է ճանաչել երկրի կենտրոնական իշխանությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերելու համար:

Կատալոնիայի ղեկավարը 18 ամսով զրկվել է որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև դատարանի որոշմամբ պարտավոր է 30 հազար եվրոյի տուգանք վճարել:

Կատալոնիայի Գերագույն դատարանի նման վճռի պատճառը Թորայի կողմից խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ձեռնարկված քայլերն էին: Կատալոնիայի ինքնավարության ղեկավարը հրաժարվել էր կատարել Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջը` պետական հաստատությունների շենքերից հեռացնելով անկախական շարժման խորհրդանիշները, այդ թվում՝ Կատալոնիայի ոչ պաշտոնական դրոշ համարվող այսպես կոչված «էստելադաները»:

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կատալոնիայի Գերագույն դատարանի վճիռը կարող է բողոքարկվել: Բողոքարկման ընթացքում Թորան կշարունակի զբաղեցնել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը մինչև վերջնական վճռի հաստատումը կամ չեղարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG