Բելառուսի Անվտանգության խորհուրդն այսօր հաստատել է երկրի պաշտպանության տասնամյա ծրագիրը: Այս մասին հաղորդում է պաշտոնական Belta լրատվական գործակալությունը:
Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Վոլֆովիչը, դիմելով Անվտանգության խորհրդի անդամներին, հայտարարել է, որ «Պաշտպանության տասնամյա ծրագրի» մշակման ընթացքում հաշվի է առնվել հատկապես Սիրիայում և Ուկրաինայում ծավալված պատերազմների փորձը:
«Այժմ հակամարտությունները այլ կերպ են զարգանում: Իրավիճակը երկրում ապակայունացվում է, գործում են փոքրաթիվ խմբեր, ընդդիմությունը, հետախուզական-դիվերսիոն խմբեր», - նշել է Վոլֆովիչը հավելելով, - «Այժմ լայնորեն օգտագործվում են նաև մասնավոր ռազմական ընկերությունները,որոնք փորձում են խարխլել իրադրությունը այս կամ այն երկրում»: