«50 հազար սիրիացիներ Իդլիբից այս պահին շարժվում են դեպի Թուրքիայի տարածք», - այսօր Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում ընթացող համաժողովի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի տարածքում արդեն իսկ 4 միլիոն փախստական կա, այժմ էլ 50 հազարն են գալիս: Չի բացառվում, որ այդ թիվն առաջիկայում աճի: Եվ որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես է Սիրիան լուծում այդ մարդկանց առջև ծառացած խնդիրները: Որևէ մեկը չի կատարում տրված խոստումները», - բողոքել է Թուրքիայի նախագահը: