Անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Բարսելոնայում`«Կամպ Նոու» մարզադաշտի հարևանությամբ: Ընդհարումները սկիզբ են առել «Կլասիկոյին»` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության «Բարսելոնա»-«Ռեալ» (Մադրիդ) հանդիպմանը նախորդող ժամերին և շարունակվել հանդիպման ողջ ընթացքում:
Խաղի ընթացքում Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ ցանկացել են խափանել տարվա կարևորագույն մարզական իրադարձությունը` փորձելով թափանցել մարզադաշտի տարածք: Երբ դա նրանց չի հաջողվել, անկախականները սկսել են հրկիզել փողոցում դրված աղբարկղերը:
Իսպանական աղբյուրների փոխանցմամբ՝ բախումների ընթացքում առնվազն 22 մարդ է վիրավորվել: «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր Կատալոնիայում ընթացող բողոքի ակցիաների պատճառով: