Ամբողջ աշխարհում ծխողների թիվը գնալով նվազում է, ընդ որում՝ վերջին տարիներին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են սկսել ավելի քիչ ծխել, փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատրաստած ծավալուն զեկույցը:
Ծխողների թվի նվազման հիմնական պատճառը, ըստ ԱՀԿ-ի, վերջին տարիներին ծխախոտային արդյունաբերության մասով շատ երկրներում ձեռնարկված խիստ միջոցներն են: