Մատչելիության հղումներ

Ուկրաինայի կողմից Ադրբեջանին արտահանձնված ադրբեջանցի բլոգերին մեղադրանք է առաջադրվել


Ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաև, արխիվ
Ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաև, արխիվ

Ուկրաինայի կողմից Ադրբեջանի իրավապահներին արտահանձնված ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաևին մեղադրանք է առաջադրվել հակապետական և զանգվածային կոչեր հնչեցնելու հոդվածով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Դեկտեմբերի 12-ից Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվում է երկրի գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների գծով վարչությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ազգությամբ թալիշ 39-ամյա Էլվին Իսաևը 1998 թվականից բնակվում էր Ռուսաստանում: 2014 թվականից յութուբյան իր էջում, որը հազարավոր հետևորդներ ունի, բլոգ է վարում` կոշտ քննադատում Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես՝ իշխող ընտանիքին, նախագահին անվանում բռնապետ, նրա ընտանիքին մեղադրում կոռուպցիայի մեջ: Տարիներ շարունակ Իսաևի արտահանձնմանը հասնել փորձող Ալիևի վարչակազմն այս տարի նրան հեռակա կալանավորելու որոշում է կայացրել, որից հետո Ռուսաստանում սկսվել էր լրագրողի արտահանձնման գործընթացը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում, սակայն, Ռուսաստանի իրավապահները չեղարկել էին այդ որոշումը, ինչից հետո ադրբեջանցի բլոգերն ինքնակամ լքել էր Ռուսաստանը՝ տեղափոխվելով Կիև: Ուկրաինայի իշխանությունները երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին որոշել են արտահանձնել լրագրողին Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG