Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ցուցարարները պահանջում են հետաքննել կոռուպցիայի մասին հայտարարությունները


Ղրղըզստանի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը հարյուրավոր ցուցարարներ իշխանություններից պահանջել են պաշտպանել խոսքի ազատությունը և մանրակրկիտ հետաքննել մաքսային ծառայություններում կոռուպցիայի մասին հայտարարությունները, որոնք վերջին շաբաթներին բողոքի ալիք են բարձրացրել երկրում:

Ցույցը հաջորդում է «Ազատության» ղրղըզական ծառայության, Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի` OCCRP-ի և Kloop լրատվական կայքի համատեղ հետաքննության հրապարակմանը: Լրագրողները Ղրղըզստանի մաքսային ծառայությունում բացահայտել էին հնարավոր լայնածավալ կոռուպցիոն սխեմա և երկրից ֆինանսական միջոցների դուրսբերման ցանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG